Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Աշխարհում
08:40 16/08/2023
Աշխարհ

Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է հարյուրը, գրում է CNN-ը՝ վկայակոչելով նահանգի նահանգապետ Ջոշ Գրինին։

«Մաուիի շրջանում զոհերի թիվը հասել է 101-ի»,- հավելել է նահանգապետը։

Ավելի վաղ Մաուի շրջանի իշխանությունները հայտնել էին 99 զոհի մասին:

Մաուի և Մեծ կղզիներում անտառային հրդեհները սկսվել են չոր և շոգ եղանակի պատճառով և ուժգնացել են «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամիների պատճառով: Հրդեհի որոշ օջախներ հասնում են 400 հա տարածքի։ Հրդեհը ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, այդ թվում ՝ զբոսաշրջիկների շրջանում սիրված Լահայնա քաղաքը։

Իշխանությունները ստիպված են փակել ճանապարհները, չի աշխատում նաև հասարակական տրանսպորտը։ Տեղի հարյուրավոր բնակիչներ էլ տարհանվել են։

Ըստ պաշտոնյաների՝ կպահանջվեն տարիներ և միլիարդավոր դոլարներ, որպեսզի կղզին վերականգնվի:  Լահայնան վերածվել է մոխրակույտի: Քաղաքում շրջելուց հետո, նահանգապետ Ջոշ Գրինը հայտարարել է, թե այն «ողբերգական կերպով անհետացել է». «Երբ տեսնեք Լահայնայում ավերածությունների ողջ ծավալը, կցնցվեք: Ասես ռումբ է պայթեցվել»:
 

Placeholder
Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը