Բյուջեից 2 մլրդ 624 մլն դրամ հատկացվեց 60.7 կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար
Տնտեսություն
12:42 17/08/2023
Հայաստան

Բյուջեից 2 մլրդ 624 մլն դրամ հատկացվեց 60.7 կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար

«Նախագծով նախատեսվում է ֆինանսավորել 60.7 կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքերի համար, որից 13 կմ-ն միջպետական ճանապարհներ են,  47 կմ-ն Հանրապետական նշանակության»,-գործադիրի նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով պետական բյուջեից միջոցների վերաբաշխման հերթական նախագիծը:

Նրա խոսքով, նախագիծը վերաբերում է 5 ճանապարհահատվածի որի համար կհատկացվի  2 մլրդ 624 մլն դրամ:

Նախարարաը հայտարարեց, որ ամեն տարի միջինացված մոտ 150 կմ միջին նորոգման ասֆալտապատում է իրակնացվում:

Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց նորոգվող բոլոր հատվածների անունները:

Placeholder
Բյուջեից 2 մլրդ 624 մլն դրամ հատկացվեց 60.7 կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար