Կանարյան կղզիներում անտառային հրդեհնեերը դուրս են եկել վերահսկողությունից
Աշխարհում
10:57 17/08/2023
Աշխարհ

Կանարյան կղզիներում անտառային հրդեհնեերը դուրս են եկել վերահսկողությունից

Իսպանիայի Կանարյան կղզիներում անտառային հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից, դրանից արդեն տուժել է առնվազն 1,8 հազար հեկտար տարածք: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, սյս մասին հայտարարել է Կանարյան կղզիների ղեկավար Ֆերնանդո Կլավիխոն:

Տարածաշրջանային կառավարությունը չորեքշաբթի օրը հայտնել է իսպանական Տեներիֆե կղզում անտառային հրդեհի պատճառով մի քանի գյուղերի բնակիչների տարհանման մասին:

Կանարյան կղզիների նախագահը նաև նշել է, որ կրակի դեմ պայքարում է շուրջ 270 հրշեջ:

Հուլիսի վերջին հաղորդվել էր, որ Կանարյան մեկ այլ Գրան Կանարիա կղզում հրդեհների հետևանքով տուժել է ավելի քան 400 հեկտար անտառ:
 

Placeholder
Կանարյան կղզիներում անտառային հրդեհնեերը դուրս են եկել վերահսկողությունից