«Հրապարակ». Պատերազմից ու «սյունյաց ողջույններից» հետո Փաշինյանը թերևս չի համարձակվում Սյունիքում ազատ շրջել
Օրվա մամուլ
10:32 17/08/2023
Հայաստան

«Հրապարակ». Պատերազմից ու «սյունյաց ողջույններից» հետո Փաշինյանը թերևս չի համարձակվում Սյունիքում ազատ շրջել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները երեկվանից Սյունիքի մարզում են, նախապատրաստում են նրա այցը: Փաշինյանը լինելու է մարզպետարանում, այցելելու է ԶՊՄԿ: Կոմբինատի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանի թիկնազորը շուրջ երկու օր անվտանգային աշխատանքներ է իրականացրել իրենց մոտ, այցի օրն էլ գաղտնի է պահվում, որ «տեռակտ չկազմակերպեն»։

Մեզ ասացին, որ Փաշինյանը չի համաձայնել մասնակցել Կապանի, Քաջարանի տոնական միջոցառումներին, որոնք պետք է կայանան օգոստոսի 19-ին և 20-ին, և այցն առաջ է գցել: Այն լինելու է զուտ աշխատանքային, պատերազմից ու «սյունյաց ողջույններից» հետո Փաշինյանը թերևս չի համարձակվում Սյունիքում ազատ շրջել, անգամ մարզային լրագրողներին է մարզպետարանը հրաժարվել հավատարմագրել, որ լուսաբանեն վարչապետի այցը։ Բայց ամեն դեպքում գնում է, որ չասեն` Սյունիք չի գնում, վախենում է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Հրապարակ». Պատերազմից ու «սյունյաց ողջույններից» հետո Փաշինյանը թերևս չի համարձակվում Սյունիքում ազատ շրջել