Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային մինչև նրա հաղթանակը: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին Նորվեգիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ նա չի հաղթել պատերազմում»,-Reuters-ն է մեջբերել Ստոլտենբերգի պատասխանը Կիևի՝ հակամարտությունը դադարեցնելու հնարավոր տարածքային զիջումների և ՆԱՏՕ-ին երկրի հնարավոր անդամակցության մասին հարցին։
Օգոստոսի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի տնօրեն Սթիան Յենսենը շվեդական Verdens Gang թերթին ասել է, որ Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, եթե համաձայնի զիջել տարածքները, որոնք հրաժարվել է ճանաչել որպես Ռուսաստանի մաս: Մեկնաբանելով իր խոսքերը՝ Սթոլթենբերգն ասել է. «Յենսենի գլխավոր ուղերձը և իմ հիմնական թեզն այն է, որ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը մնում է անփոփոխ, մենք աջակցում ենք Ուկրաինային»։
«Խաղաղության պայմանները պետք է որոշեն ուկրաինացիները, ՆԱՏՕ-ի խնդիրն է աջակցել ուկրաինացիներին: Միայն նրանք կարող են որոշել, թե երբ կհայտնվեն բանակցությունների պայմանները և ինչն ընդունելի կլինի բանակցությունների սեղանի շուրջ»,-կարծում է Ստոլտենբերգը։
Մեկնաբանելով ուկրաինական հարձակման ծանր խնդիրները՝ նա ասել է. «Ուկրաինացիները կայուն առաջընթաց են գրանցում, թեև իրավիճակը մնում է խիստ անորոշ»: