11 ամսական երեխան թեյնիկի եռացրած ջուրը լցրել է գլխին ու մահացել
Առողջություն
21:38 17/08/2023
Հայաստան

11 ամսական երեխան թեյնիկի եռացրած ջուրը լցրել է գլխին ու մահացել

Օգոստոսի 13-ին Արտաշատի բժշկական կենտրոնի ճանապարհին մահացած 11 ամսական երեխան նույն օրը թեյնիկի եռացող ջուրն է թափել իր վրա:

aravot.am-ի տեղեկություններով, երեխան, գտնվելով քայլասայլակի մեջ ու ծնողների հսկողությունից դուրս՝ մոտեցել է սեղանին, որի վրա էլեկտրական թեյնիկն է եղել միացրած` ջուրը եռալիս, ու քաշել 1, եռացրած ջուրը լցրել գլխին, ինչի հետեւանքով էլ մահացել է: Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Placeholder
11 ամսական երեխան թեյնիկի եռացրած ջուրը լցրել է գլխին ու մահացել