ԱՄՆ-ը ցանկանում է շանտաժի միջոցով Թուրքիային ստպել դադարեցնել Ռուսաստանին տրամադրվող օգնությունը
Քաղաքական
10:50 18/08/2023
Աշխարհ

ԱՄՆ-ը ցանկանում է շանտաժի միջոցով Թուրքիային ստպել դադարեցնել Ռուսաստանին տրամադրվող օգնությունը

Ամերիկյան իշխանությունները Թուրքիային սպառնացել են սահմանափակումներով՝ Ռուսաստանի Դաշնությանը օգնելու պատճառով։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը։

«Մենք անկեղծորեն հուսով ենք, որ կխուսափենք այնպիսի սցենարից, երբ թուրքական ընկերությունը կենթարկվի պատժամիջոցների»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամ, պարբերականին ասել է արևմտյան դիվանագետը:

Արևմուտքն աշխատում է ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի հետ՝ նախազգուշացնելու իրական ռիսկերի մասին, ասել է նա: Սպիտակ տան պաշտոնյաներն այս մասին խոսում են թուրքական կառավարության հետ։

Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ պատժամիջոցները շրջանցելու հարցում Անկարայի օգնությունը Մոսկվային անհանգստացնում է Վաշինգտոնին։ Քաղաքագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ձգտում են խստացնել պատժամիջոցների կիրառումը Թուրքիայում, քանի որ հանրապետությունը մեծացրել է առևտուրը Ռուսաստանի հետ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։

Օգոստոսի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանին մեղադրեց Սև ծովը շանտաժի համար օգտագործելու մեջ։

Placeholder
ԱՄՆ-ը ցանկանում է շանտաժի միջոցով Թուրքիային ստպել դադարեցնել Ռուսաստանին տրամադրվող օգնությունը