Իսպանական Տեներիֆե կղզու անտառային հրդեհը չի հաջողվել վերահսկել, հրդեհի տարածքը գերազանցել է 3,2 հազար հեկտարը
Աշխարհում
15:15 18/08/2023
Աշխարհ

Իսպանական Տեներիֆե կղզու անտառային հրդեհը չի հաջողվել վերահսկել, հրդեհի տարածքը գերազանցել է 3,2 հազար հեկտարը

.Իսպանական Տեներիֆե առողջարանային կղզում բռնկված բնական հրդեհի տարածքը գերազանցել է 3,2 հազար հեկտարը և շարունակում է տարածվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Կանարյան կղզիների կառավարությունը։

«Հինգշաբթի ժամը 20.00-ի դրությամբ հրդեհի տարածքը հասել է 3273 հեկտարի 40 կիլոմետր պարագծի վրա՝ ընդգրկելով Արաֆո, Կանդելարիա, Էլ Ռոսարիո, Լա Օրոտավա, Սանտա Ուրսուլա, Լա Վիկտորիա, Էլ Սաուզալ և Տակորոնտե մունիցիպալիտետները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կանարյան կղզիների վարչապետ Ֆերնանդո Կլավիխոն նշել է, որ հրդեհը շարունակում է տարածվել, և այն հնարավոր չէ վերահսկել տեղանքի, եղանակի և ծխի պատճառով, ինչը դժվարացնում է ինքնաթիռների աշխատանքը։

Տեղի իշխանությունները հայտնել են, որ 17 օդային միջոցներ ներգրավվել են հրդեհի մարման օպերացիային, որը, ըստ Կլավիխոյի, հավանաբար ամենալուրջներից մեկն է վերջին 40 տարվա ընթացքում:

 

Placeholder