Մոսկվայի և Ժուկովսկու օդանավակայանների թռիչքները սահմանափակվել են
Աշխարհում
09:35 18/08/2023
Աշխարհ

Մոսկվայի և Ժուկովսկու օդանավակայանների թռիչքները սահմանափակվել են

Այսօր առավոտյան Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում գործում էին թռիչքների սահմանափակումներ, այժմ օդանավակայաններն աշխատում են կանոնավոր կերպով։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել են Ռոսավիացիայից։

«Այսօր՝ օգոստոսի 18-ի առավոտյան, քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Մոսկվայի օդանավակայաններ՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո», - հայտնել են Ռոսավիացիայից։

Սահմանափակումները հանվել են առավոտյան ժամը 04.30-ին։

Նշվում է, որ սահմանափակումների պատճառով յոթ չվերթ է ուղարկվել պահեստային օդանավակայաններ.երեքը ՝ Ստրիգինո օդանավակայան (Նիժնի Նովգորոդ), երեքը ՝ Պուլկովո (Սանկտ Պետերբուրգ) և Ստամբուլից մեկ չվերթ վայրէջք է կատարել Մինսկում:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք։

 

 

Placeholder
Մոսկվայի և Ժուկովսկու օդանավակայանների թռիչքները սահմանափակվել են