Իրանը նախատեսում է նոր «Սիմորղ» հրթիռակիր արտադրություն սկսել
Քաղաքական
09:05 19/08/2023
Տարածաշրջան

Իրանը նախատեսում է նոր «Սիմորղ» հրթիռակիր արտադրություն սկսել

Թեհրանը ծրագրում է ստեղծել «Սիմորղ» հրթիռակիրի նոր սերունդ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Tasnim-ին հայտնել է Իրանի զինված ուժերի աշխարհագրական ընկերության ղեկավար, բրիգադի գեներալ Մաջիդ Ֆախրին։

««Սիմորղ»  հրթիռը երկրում համարվում է նոր սերնդի արձակման մեքենա, և նախատեսվում է ստեղծել իր հաջորդ սերունդները»,- Ֆախրիի խոսքերն է մեջբերում Tasnim-ը:

Գեներալն ընդգծել է, որ Իրանն արբանյակների  ւ հրթիռակիրների ստեղծման և արձակման տեխնոլոգիաներ ունեցող երկրների տասնյակում է, և նշել է, որ արբանյակների վրա աշխատում են Իսլամական Հանրապետության վեց համալսարաններ և մի շարք գիտատար ընկերություններ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Սիմորղ» հրթիռային մեքենան առաջին անգամ արձակվել է 2021 թվականի դեկտեմբերի 30-ին 470 կիլոմետր բարձրության վրա՝ կրելով երեք հետազոտական մեքենա: Հրթիռային մեքենայի քաշը 87 տոննա է, երկարությունը՝ 25,9 մետր, արագությունը՝ վայրկյանում մինչև 7,5 հազար մետր։ Այն ունի չորս առաջադեմ շարժիչներ, որոնք աշխատում են հեղուկ վառելիքով: «Սիմորգը» կարող է նաև ուղեծիր դուրս բերել մինչև 250 կիլոգրամ կշռող արբանյակներ գրեթե 500 կիլոմետր բարձրության վրա։

Placeholder
Իրանը նախատեսում է նոր «Սիմորղ» հրթիռակիր արտադրություն սկսել