Նիգերի նոր վարչապետը ցանկանում է, որ ֆրանսիական ուժերը մնան երկրում
Քաղաքական
15:51 19/08/2023
Աշխարհ

Նիգերի նոր վարչապետը ցանկանում է, որ ֆրանսիական ուժերը մնան երկրում

Նիգերի ապստամբների կողմից նշանակված վարչապետ Ալի Մահամանե Լամին Զեյնը The New York Times-ին ասել է, որ չի ցանկանում, որ ֆրանսիական ուժերը լքեն երկիրը:

«Մենք վերապատրաստվել ենք ֆրանսիական համալսարաններում, մեր սպաները՝ Ֆրանսիայում։ Մենք պարզապես ուզում ենք, որ մեզ հարգեն»,-«Գազետա ռու»-ի փոխնցմամբ, ընդգծեց նա։

Միաժամանակ վարչապետը նշել է, որ ապագայում կգա մի պահ, երբ Նիգերը կգնահատի ԱՄՆ-ի հետ իր ռազմական դաշինքը։

Զեյնը նաև խոստացել է, որ իշխանության եկած ապստամբները չեն վնասի գահընկեց արված նախագահ Մուհամմեդ Բազումին։

«Նրա հետ ոչինչ չի պատահի, քանի որ մենք Նիգերում բռնության ավանդույթ չունենք»,-վստահեցրել է վարչապետը։

Placeholder
Նիգերի նոր վարչապետը ցանկանում է, որ ֆրանսիական ուժերը մնան երկրում