«Ռեալ Սոսյեդադը» Զախարյանին գնահատել է 60 միլիոն եվրո
Աշխարհում
14:15 19/08/2023
Աշխարհ

«Ռեալ Սոսյեդադը» Զախարյանին գնահատել է 60 միլիոն եվրո

Իսպանական Mundo Deportivo թերթի լրագրող Անխել Լոպեսը հայտնել է, որ «Ռեալ Սոսյեդադը» պատրաստ է 60 միլիոն եվրոյով վերավաճառել 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին, սա այն գումարն է, որը կսահմանվի որպես զիջման կետ խաղացողի պայմանագրում, որը նա կկնքի վեց տարով։

«Զախարյանն արդեն Սան Սեբաստիանում է» վերնագրված հոդվածում Լոպեսը նաև նշել է, որ «Ռեալ Սոսյեդադը» Մոսկվայի «Դինամոյին» փոխանցելու է 12 միլիոն եվրո, որը կբաժանվի իսպանական ակումբի համար հարմար վճարումների փուլերի։ Միաժամանակ, սպիտակ-կապույտները կկարողանան ստանալ Զախարյանի ապագա հնարավոր վերավաճառքի 10%-ը։ Հոդվածին անդրադարձել է«Գազետա ռու»-ն:

Placeholder
«Ռեալ Սոսյեդադը» Զախարյանին գնահատել է 60 միլիոն եվրո