Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սաուդյան Արաբիան և Իրանը պայմանավորվել են ինքնուրույն ապահովել տարածաշրջանում անվտանգությունը
Էր Ռիադն ու Թեհրանը մտադիր են ինքնուրույն ապահովել անվտանգությունը Պարսից ծոցի տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիա կատարած այցի արդյունքները։
Նախարարի խոսքով՝ Պարսից ծոցում անվտանգության հարցերը քննարկվել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք եկել ենք ընդհանուր տեսլականի, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի առանց օտար ուժերի մասնակցության: Երկու կողմերն էլ համաձայնել են, որ մենք պետք է ինքնուրույն կատարենք խնդիրները՝ կապված տարածաշրջանի անվտանգության և կայուն զարգացման հետ»,-մեջբերում է Tasnim գործակալության նախարարի խոսքերը։
Հինգշաբթի օրը նախարարն այցելել է Էր Ռիադ, որտեղ բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի իր գործընկեր արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Հաջորդ օրը Աբդոլլահիանը ժամանեց Ջիդդա և հանդիպեց թագաժառանգին։ Ըստ Saudi Press Agency-ի, կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։