Մխիթարյան. Այս հաղթանակը կարևոր էր նոր մրցաշրջանը լավ սկսելու համար
Սպորտ
11:35 20/08/2023
Հայաստան

Մխիթարյան. Այս հաղթանակը կարևոր էր նոր մրցաշրջանը լավ սկսելու համար

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի առաջին տուրի՝ «Մոնցայի» դեմ խաղից հետո (2:0) ֆեյսբուքյան իր էջում բարի գալուստ է մաղթել նորեկներին, շնորհակալություն հայտնել թիմի երկրպագուներին։

«Հիանալի զգացողություն է վերադառնալ խաղադաշտ: Այսօրվա հաղթանակը կարևոր էր նոր մրցաշրջանը լավ սկսելու համար։

Բարի գալուստ մեր թիմի բոլոր նորեկներին, նրանք հիանալի աշխատանք կատարեցին այսօր երեկոյան խաղադաշտում:

Եվ շնորհակալություն մեր բոլոր երկրպագուներին, ովքեր երկրպագեցին մեզ այս մրցաշրջանի առաջին խաղում»։



Placeholder
Մխիթարյան. Այս հաղթանակը կարևոր էր նոր մրցաշրջանը լավ սկսելու համար