Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ Պետդեպարտամենտը դիմել է երկրի քաղաքացիներին՝ կոչ անելով անհապաղ լքել Բելառուսը՝ Լիտվայի կողմից սահմանային անցակետերի փակման պատճառով։ Այս մասին ասվում է Մինսկում Միացյալ Նահանգների դեսպանատան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
«Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը։ Նկատի ունեցեք՝ մեկնել Լիտվայի և Լատվիայի հետ մնացած սահմանային անցակետերով կամ ինքնաթիռով»,-ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։
Դեսպանատունը նաև հորդորել է ամերիկացիներին չմեկնել Ռուսաստան կամ Ուկրաինա։