Իշխանությունները չեն բացառել, որ Կանարյան կղզիներում հրդեհի պատճառ է դարձել հրկիզումը
Աշխարհում
09:00 21/08/2023
Աշխարհ

Իշխանությունները չեն բացառել, որ Կանարյան կղզիներում հրդեհի պատճառ է դարձել հրկիզումը

Կանարյան կղզիներում հետաքննություն է սկսվել հնարավոր կանխամտածված հրկիզման գործով, ինչը կարող էր հանգեցնել Տեներիֆե կղզում լայնածավալ անտառային հրդեհների, գրում է «Vesti.ru»-ն։

Ինչպես հայտնել է Կանարյան կղզիների կառավարության նախագահ Ֆերնանդո Կլավիխոն, տեղեկատվությունն այն մասին, որ անտառը կարող էին դիտավորյալ հրկիզել, հաստատել է ոստիկանությունը:

Միաժամանակ նա նշել է, որ այժմ իրավիճակը Տեներիֆե կղզում փոքր-ինչ բարելավվել է։ Ըստ նրա՝ վերջին օրերին եղանակային բարենպաստ պայմանները օգնել են հրշեջներին հաջողության հասնել հրդեհների մարման գործում:

Նշվում է նաև, որ տարերային աղետի պատճառով տարհանվել է 26 հազար մարդ։ 

Placeholder
Իշխանությունները չեն բացառել, որ Կանարյան կղզիներում հրդեհի պատճառ է դարձել հրկիզումը