ՌԴ Վլադիմիր քաղաքում շաուրմայից թունավորվածների թիվը գերազանցել է 100-ը
Աշխարհում
16:33 21/08/2023
Աշխարհ

ՌԴ Վլադիմիր քաղաքում շաուրմայից թունավորվածների թիվը գերազանցել է 100-ը

Վլադիմիրում շաուրմայից թունավորման նոր դեպքեր են հայտնաբերվել: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Վլադիմիրի շրջանի ղեկավար Ալեքսանդր Ավդեևը։

Նահանգապետի խոսքով՝ տուժածների մոտ կեսը հոսպիտալացվել է։ Նրանցից շատերի մոտ ախտորոշվել է սալմոնելոզ։

«Ծանր դեպքեր չկան, բոլոր հիվանդները ապաքինվում են»,-ասաց Ավդեևը:

Թունավորման մասին տեղեկությունից հետո իրավապահները կասեցրել են շաուրմայի հինգ վաճառակետերի աշխատանքը։ Մասնագետները տեղի բնակիչների զանգվածային թունավորման պատճառը տեսնում են անորակ մսի մեջ, որը սեփականատերերը ձեռք են բերել առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ Ավելին, սննդի կետերում ջուր և սանհանգույց չի եղել։

Այս պահին իրավիճակը գտնվում է Ռոսպոտրեբնադզորի վերահսկողության տակ։

Placeholder
ՌԴ Վլադիմիր քաղաքում շաուրմայից թունավորվածների թիվը գերազանցել է 100-ը