Ստամբուլում անտառային հրդեհ է բռնկվել, հրդեհի մարմանը ներգրավված են ուղղաթիռներ
Աշխարհում
20:59 21/08/2023
Աշխարհ

Ստամբուլում անտառային հրդեհ է բռնկվել, հրդեհի մարմանը ներգրավված են ուղղաթիռներ

Թուրքիայի եվրոպական մասում գտնվող Ստամբուլի Սիլիվրի թաղամասում անտառային հրդեհ է բռնկվել, դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ հրշեջ բրիգադներ, կրակի մարմանը մասնակցել են ուղղաթիռներ: Այդ մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը, ինչին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Հրդեհը բռնկվել է Սելթիկ թաղամասի և Բույուկչավուշլու թաղամասի միջև ընկած անտառում ժամը 15.00-ին: Բարդ տեղանքի պատճառով հրդեհը մարելուն մասնակցում են հրշեջ ուղղաթիռներ։ Տարածքը փակել է քաղաքացիների համար: Ինչպես հայտնի է դարձել, որ կրակը մարելուն մասնակցում է երկու ուղղաթիռ, ջուր է վերցվում ծովից և մոտակա ջրամբարից»,-հաղորդում է հեռուստաալիքը։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Placeholder
Ստամբուլում անտառային հրդեհ է բռնկվել, հրդեհի մարմանը ներգրավված են ուղղաթիռներ