Թուրքական ընկերությունները Ռուսաստան արտահանման համար հայտնվել են Բրիտանիայի պատժամիջոցների տակ
Քաղաքական
11:04 22/08/2023
Աշխարհ

Թուրքական ընկերությունները Ռուսաստան արտահանման համար հայտնվել են Բրիտանիայի պատժամիջոցների տակ

Երկու թուրքական ընկերություններ հայտնվել են Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ, ինչի արդյունքում դրանցից մեկի աշխատակիցները սահմանափակվել են բանկային փոխանցումներ ուղարկելու և ստանալու հարցում։ Այս մասին հայտնում է «Այդինլըք» թերթը, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշում է թերթը, Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնություն ապրանքներ արտահանող Turkik Union-ը և Azu International-ը։ Առաջին ընկերության աշխատակիցները պատմել են, որ դրանից հետո թուրքական բանկերը սկսել են հրաժարվել նույնիսկ ընկերության ներքին գործառնություններն իրականացնելուց։ Թեև Միացյալ Թագավորության ծանուցումը ցույց էր տալիս, որ միայն կազմակերպությունն է պատժամիջոցների ենթարկվել, նույնիսկ սեփականատերերն ու աշխատակիցները սահմանափակված են եղել գումար ուղարկելու և ստանալու հարցում:

«Այդընլըք»-ն ընդգծում է, որ «Թուրքիան գտնվում է Արևմուտքի ճնշման տակ», չնայած այն հանգամանքին, որ չի միացել հակառուսական պատժամիջոցներին։

Placeholder
Թուրքական ընկերությունները Ռուսաստան արտահանման համար հայտնվել են Բրիտանիայի պատժամիջոցների տակ