Կիևում ասել են, որ Ուկրաինան պատրաստ է F-16 կործանիչների օտարերկրյա օդաչուների ընդունել
Քաղաքական
12:50 22/08/2023
Աշխարհ

Կիևում ասել են, որ Ուկրաինան պատրաստ է F-16 կործանիչների օտարերկրյա օդաչուների ընդունել

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է ընդունել օտարերկրյա փորձառու F-16 կործանիչների օդաչուների, ովքեր չեն ծառայում իրենց երկրի զինված ուժերում: Այդ մասին Times-ի հրապարակմանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:։

«Կիևը պատրաստ է ընդունել ցանկացած արտասահմանցի փորձառու օդաչուի, որը չի ծառայում իր երկրի զինված ուժերում»,-գրում է թերթը՝ վկայակոչելով Դանիլովին։

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը նշել է, որ ուկրաինական օրենսդրության մեջ չկա որևէ բան, որը կարող է խանգարել օտարերկրյա օդաչուներին աշխատել Ուկրաինայում։ Նա հավելել է, որ հույս ունի, որ ուկրաինական արմատներով արևմտյան օդաչուները «կամավոր» կմասնակցեն F-16 կործանիչների թռիչքին։

Placeholder
Կիևում ասել են, որ Ուկրաինան պատրաստ է F-16 կործանիչների օտարերկրյա օդաչուների ընդունել