Հունաստանում անտառային հրդեհը 18 մարդու կյանք է խլել
Աշխարհում
17:25 22/08/2023
Աշխարհ

Հունաստանում անտառային հրդեհը 18 մարդու կյանք է խլել

Հունաստանի հյուսիս-արևելքում բռնկված անտառային հրդեհը 18 մարդու կյանք է խլել, որոնք, հավանաբար, անօրինական ներգաղթյալներ են: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ երեքշաբթի արտակարգ ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնել է հրշեջ ծառայության փոխխոսնակ Իոանիս Արտոպիոսը։

Շաբաթ օրվանից Ալեքսանդրապոլիսի տարածքում ուժեղ անտառային հրդեհ է մոլեգնում, և հրդեհը հնարավոր չի եղել հսկողության տակ առնել։

«Ալեքսանդրուպոլիսում բռնկված հրդեհի ժամանակ Ավանտաս թաղամասի հրշեջ ջոկատի ստուգման ժամանակ շենքերից մեկի մոտ հայտնաբերվել է 18 մարդու դի։ Հաշվի առնելով, որ անհետացման կամ շրջակա տարածքներից անհետ կորածների մասին հաղորդումներ չկան, հնարավոր է, որ մարդիկ ապօրինի են մտել երկիր»,- ասել Արտոպիոսը։

Placeholder
Հունաստանում անտառային հրդեհը 18 մարդու կյանք է խլել