Պատմոս կղզու կամերային երաժշտության երկրորդ փառատոնին ելույթ կունենան Անուշ Նիկողոսյանը և  Մայա Օհանյանը
Մշակույթ
15:33 22/08/2023
Աշխարհ

Պատմոս կղզու կամերային երաժշտության երկրորդ փառատոնին ելույթ կունենան Անուշ Նիկողոսյանը և Մայա Օհանյանը

Օգոստոսի 23-ից 27-ը կանցկացվի Պատմոս կղզու կամերային երաժշտության երկրորդ փառատոնը՝ հանրությանը ներկայացնելու կամերային երաժշտության ոլորտի տաղանդավոր կատարողներին: Հունաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, ծրագրում ընդգրկված են Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Մենդելսոնի, Շումանի և Դվորժակի գլուխգործոցները, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ջութակահար Անուշ Նիկողոսյանի և դաշնակահար Մայա Օհանյանի կատարմամբ։

Փառատոնն անցկացվում է Հունաստանի մշակույթի նախարարության, ինչպես նաև Հունաստանում Հայաստանի դեսպանության, Իտալիայի դեսպանության, Պատմոսի քաղաքապետարանի հոգևոր կենտրոնի հովանու ներքո։

Placeholder
Պատմոս կղզու կամերային երաժշտության երկրորդ փառատոնին ելույթ կունենան Անուշ Նիկողոսյանը և Մայա Օհանյանը