Շարլիզ Թերոնը՝  հոլիվուդյան գեղեցկության չափանիշների մասին
Մշակույթ
10:09 22/08/2023
Աշխարհ

Շարլիզ Թերոնը՝ հոլիվուդյան գեղեցկության չափանիշների մասին

Հարավաֆրիկացի  դերասանուհի, Շարլիզ Թերոնը բացասաբար է խոսել հոլիվուդյան գեղեցկության չափանիշների մասին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, Allure-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ոլորտի չափանիշները 40-ից բարձր կանանց համար անարդար են։

«Ես արհամարհում եմ այն գաղափարը, որ տղամարդիկ ծերանում են լավ  գինու պես, իսկ կանայք՝ կտրած ծաղիկների պես: Կանայք ցանկանում են ծերանալ այնպես, ինչպես իրենց է հարմար։ Իմ դեմքը փոխվում է, և ես դա սիրում եմ»,- նշել է դերասանուհին։

Դերասանուհուն զայրացնում է այն, որ անընդհատ փորձում են իրեն «բռնացնել», թե իբր դեմքի մաշկի ձգում է արել  ։ «Մարդիկ կարծում են, որ ես դեմքի մաշկի ձգում եմ արել: Ես ուղղակի ծերանում եմ։ Դա չի նշանակում, որ ես դեմքի մաշկի ձգում եմ արել»,- ասել է Թերոնը։

Placeholder
Շարլիզ Թերոնը՝ հոլիվուդյան գեղեցկության չափանիշների մասին