Բելգորոդի առողջարանի գնդակոծության հետևանքով երեք մարդ զոհվել է
Աշխարհում
11:53 23/08/2023
Աշխարհ

Բելգորոդի առողջարանի գնդակոծության հետևանքով երեք մարդ զոհվել է

Երեք մարդ Է զոհվել Ուկրաինայի կողմից Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանի Լավի գյուղի առողջարանի կրկնակի գնդակոծման: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Երկու տղամարդ ստացած վնասվածքներից տեղում մահացել են ։ Մեկ տուժածի կյանքի համար մինչև վերջ պայքարել են բժիշկները, սակայն ստացած վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ»,- ասվում է հրապարակման մեջ։

Նա իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

Նա հստակեցրել է, որ ուկրաինացի զինվորականները անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարք են նետել, երբ մարդիկ փողոցում են եղել:

Սա այսօր արդեն երկրորդ հարձակումն է Լավի գյուղի առողջարանի վրա։ Առաջին անգամ Ուկրաինայի զինված ուժերը երկու նռնակ են նետել , որից կոտրվել են առողջարանի պատուհանները։

Placeholder
Բելգորոդի առողջարանի գնդակոծության հետևանքով երեք մարդ զոհվել է