Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանում մեկնարկել է Agile Spirit - 2023 («Agile Spirit - 2023») բազմազգ զորավարժությունների օդադեսանտային բաղադրիչով։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Վրաստանը 11-րդ անգամ է ընդունում Agile Spirit 2023 զորավարժությունները, որի առաջին ցուցադրական բաղադրիչը տեղի է ունեցել Վազիանիի ռազմական օդանավակայանի տարածքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության 173-րդ օդադեսանտային բրիգադի անձնակազմը վայրէջք է կատարել օդանավակայանում։ Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ամերիկացի զինվորականները պարաշյուտով թռել են ամերիկյան C-17 բազմաֆունկցիոնալ ռազմատրանսպորտային ինքնաթիռից։
Զորավարժությունների մասնակիցներին դիմել և հաջողություն են մաղթել Վրաստանի պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին, ինչպես նաև հանրապետության պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն։