Լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել
Իրավունք
16:07 24/08/2023
Հայաստան

Լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել

Լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել գլխավոր դատախազություն, քննչական կոմիտե։

Նրանց նկատմամբ սոցցանցերի ֆեյք ու իրական օգտատերերի կողմից արշավ սկսեց Նիկոլ Փաշինյանին ասուլիսի ընթացքում սուր հարցեր տալուց հետո։ Կին լրագրողների նկատմամբ հնչում են կյանքից զրկելու, այրելու սպառնալիքներ, տարածում են նրանցից մեկի անչափահաս որդու նկարները, վիրավորում և այլն։

Լրագրողները պահանջում են գտնել ու պատժել իրենց հայհոյողներին, վիրավորողներին։
Բացի հաղորդումները, Անին և Հռիփսիմեն նաև հայցադիմում են ներկայացրել դատարան։

«Մինչ այս մենք աչք էինք փակում, բայց սա այդ դեպքը չէ։ Կան օգտատերեր, որ պետք է պատժվեն հանրային տիրույթում իրենց տարածած վիրավորանքների համար»,-ասաց Հռիփսիմե Ջեբեջյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

Placeholder
Լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել