Մասկը X սոցցանցի անունից մտադիր է դատի տալ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներին»
Իրավունք
09:58 24/08/2023
Աշխարհ

Մասկը X սոցցանցի անունից մտադիր է դատի տալ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներին»

SpaceX-ի և Tesla-ի ղեկավարը ցանկանում է դատի տալ ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» կառույցին ՝ դադարեցնելու նրա կողմից խոսքի ազատության ճնշումը։

«Հենց այդպես, X-ը (նախկին Twitter-ը) դատի կտա՝ դա դադարեցնելու համար»,- գրել է Մասկը X-ում։

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդպես  նա արձագանքել է լրագրող Բեն Սքուլանի հոդվածին Սորոսի հիմնադրամի կողմից Իռլանդիայում և Շոտլանդիայում գրաքննության քաղաքականությունը խթանող կազմակերպությունների ֆինանսավորման մասին։ Սա, ըստ հոդվածի, ներառում է ոստիկանական խուզարկություններ բնակարաններում, քաղաքացիների անձնական հեռախոսների և համակարգիչների ստուգումներ:

Ռիա նովոստին գրում է, որ Մասկն ու Սորոսը թշնամանքի երկար պատմություն ունեն։ Մայիսին գործարարը թվիթ էր հրապարակել, որտեղ գրել էր, որ Սորոսն ատում է ողջ մարդկությունը և նրան համեմատել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից Մագնետոյի հետ, ով, ըստ սյուժերի, կոչ էր անում մուտանտներին ոչնչացնել մարդկանց։

 

Placeholder
Մասկը X սոցցանցի անունից մտադիր է դատի տալ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներին»