Ով է օդանավի  վթարի հետևանքով Պրիգոժինի հետ զոհված հայը
Աշխարհում
10:45 24/08/2023
Աշխարհ

Ով է օդանավի վթարի հետևանքով Պրիգոժինի հետ զոհված հայը

Տվերում մասնավոր օդանավի վթարիկ հետևանքով «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ միասին զոհվել է նաև ազգությամբ հայ Եվգենի Մակարյանը։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, նա առավել հայտնի է Մակար անունով, «Վագներ»-ի վետերաներից է։ Նա կռվել է Սիրիայում, 2017 թվականի հունվարին ամերիկյան ինքնաթիռի հետ բախումից հետո ողջ է մնացել։

Ըստ հրապարակած տեղեկատվության, Եվգենի Մակարյանն ապրում էր Չելյաբինսկի շրջանում, շատ քիչ է հայտնի, սոցկայքերում էջեր չունի, 38 տարեկան է։

«Ավելի քան տասը տարի առաջ սպանության մեղադրանքով դատել են նրա հորը, սակայն Գերագույն դատարանը գործն ուղարկել է նոր քննության, և նա ազատ է արձակվել՝ սպանությանը չմասնակցելու պատճառով։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Մակարյանը նախկինում եղել է շրջանային ոստիկան, Վագների հետ 2016 թվականից կռվել է Սիրիայում»,- գրում է աղբյուրը։

Նշենք, որ ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Տվերի մարզում ավիացիոն վթարի փաստով ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվաի հատկանիշներով (երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը):

 

Placeholder
Ով է օդանավի վթարի հետևանքով Պրիգոժինի հետ զոհված հայը