Մբապեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
Աշխարհում
15:26 25/08/2023
Աշխարհ

Մբապեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Կիլիան Մբապեն չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ. Հարձակվողը կխաղա նախորդ պայմանագրով նախատեսված ժամկետը և հաջորդ ամառ կդառնա ազատ գործակալ։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Փարիզի Սեն Ժերմենի և Կիլիան Մբապեի բանակցություններն ավարտվել են անհաջողությամբ։ Ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված չէ։ Ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսին:

Ֆրանսիայի չեմպիոնը Մբապեին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը շատ շահավետ պայմաններով։ Բայց Կիլիանը մերժել է։ Ֆրանսիացի հարձակվողը չի ցանկացել նաև օգտագործել գործող պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը։ Այսպիսով, Մբապեն մտադիր է լքել «Պարի Սեն Ժերմենը» կա՛մ այս ամառ, կա՛մ հաջորդ ամառ։
 

Placeholder
Մբապեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ