Ինչպես խուսափել աղիքային վարակներից հանգստի ընթացքում. Գաստրոէնտերոլոգի խորհուրդը
Առողջություն
19:15 26/08/2023

Ինչպես խուսափել աղիքային վարակներից հանգստի ընթացքում. Գաստրոէնտերոլոգի խորհուրդը

Ծովափնյա հանգստի ընթացքում պետք է ամեն կերպ խուսափել  ծովի ջրի բերան և քիթ ներթափանցումից։ Այս մասին հայտնել է  Nebolit բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Սոֆիա Քարդաշովան Moslenta-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով աղիքային վարակից խուսափելու հնարավոր միջոցների վերաբերյալ հարցին։

«Ծովի ջուրը պարունակում է մեծ քանակությամբ միկրոօրգանիզմներ, և երբ ջրի ջերմաստիճանը բարձրանում է, նրանց թիվը մեծանում է, և դա, իր հերթին, մեծացնում է աղիքային վարակի վտանգը, եթե ջուրը պատահաբար կուլ գնա», - ասել է նա:

Կարևոր է չմոռանալ հատկապես ուտելուց առաջ բանջարեղենը, մրգերը, հատապտուղները և ձեռքերը մանրակրկիտ կերպով լվանալ, ինչպես նաև մաքուր պահել խաղալիքներն ու հետևել երեխայի ձեռքերի հիգիենային։

Քարդաշովան խորհուրդ է տվել խմել միայն շշալցված կամ եռացրած ջուր և սնվել վստահելի վայրերում, ինչպես նաև հետևել օգտագործած ապրանքների պիտանելիության ժամկետներին ու պահպանման պայմաններին:

Գաստրոէնտերոլոգն ընդգծել է՝ միևնույն ժամանակ  անհրաժեշտ է ստուգել, թե արդյոք միսը կամ ձուկը բավականաչափ եփված են։

Placeholder
Ինչպես խուսափել աղիքային վարակներից հանգստի ընթացքում. Գաստրոէնտերոլոգի խորհուրդը