Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել «29th Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում
Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել «29th Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Միքայել Ռոստոմյանը մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Ֆելիքս Թոխյանը մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Ֆելիքսը մասնակցել է նաև պատանեկան մրցաշարին և 7.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Համլետ Սահակյանը պատանեկան մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը մինչև 12 տարեկանների պայքարում:
Բոլոր մրցանակակիրների մարզիչն է Հայկ Խաչիկյանը: