«Քիմ, խոսիր Արցախի մասին». Ամերիկահայերն  ակցիա են անցկացրել Քիմ Քարդաշյանի տան մոտ
Աշխարհում
11:21 27/08/2023
Աշխարհ

«Քիմ, խոսիր Արցախի մասին». Ամերիկահայերն ակցիա են անցկացրել Քիմ Քարդաշյանի տան մոտ

ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիա են անցկացրել համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի տան մոտ: Նրանք պահանջել են խոսել Արցախի Հանրապետության շրջափակման մասին։ 

«Քիմ, խոսիր Արցախի մասին»՝ բղավում են հավաքված ամերիկահայերը։ 

Նրանք ձեռքներին ունեցել են Հայաստանի ու Արցախի դրոշները, «Կանգնեցրեք երկրորդ ցեղասպանությունը», «Բացեք կյանքի ճանապարհը» գրությամբ պաստառներ

Հիշեցնենք, որ արդեն ութ ամսից ավելի է թշնամի Ադրբեջանն ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Ամերիկահայերը ՄԱԿ-ի կենտրոնոկայանի, տարբեր դեսպանությունների, հյուպատոսությունների մոտ բողոքի ակցիաներ են արել՝ պահանջելով ստիպել, պարտադրել Ադրբեջանին բացել կյանքի ճանապարհը։ 

Placeholder
«Քիմ, խոսիր Արցախի մասին». Ամերիկահայերն ակցիա են անցկացրել Քիմ Քարդաշյանի տան մոտ