Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Միշելը պատմել է, թե երբ է քննարկվելու ԵՄ-ին Վրաստանի, Ուկրաինայի 7 Մոլդովայի անդամակցության հարցը
ԵՄ երկրների ղեկավարներն առաջիկա գագաթնաժողովներում կքննարկեն ինչպես Ուկրաինայի և Մոլդովայի Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների բացումը, այնպես էլ Բալկանյան երկրների ու Վրաստանի անդամակցությունը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխնցմամբ, այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Եվրամիության առաջնորդները կքննարկեն ընդլայնման հարցը իրենց հաջորդ գագաթնաժողովներում, մենք կքննարկենք Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների բացման հարցը, ես նաև ակնկալում եմ, որ Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև Վրաստանի անդամակցության հարցերը կվերադառնան բանակցությունների սեղան»,-ասել է Միշելը՝ ելույթ ունենալով Սլովենիայում ռազմավարական ֆորումում:
«Մեր միությանը նոր անդամների ինտեգրումը հեշտ չի լինի: Դա կազդի մեր քաղաքականության, մեր ծրագրերի և բյուջեի վրա: Դա կպահանջի նաև քաղաքական բարեփոխումներ և քաղաքական խիզախություն»,-հավելել է Եվրոպական խորհրդի ղեկավարը: