Ռուսաստանից առաջին բեռը տարանցվել է Իրանի տարածքով Սաուդյան Արաբիա
Տնտեսություն
18:32 28/08/2023
Աշխարհ

Ռուսաստանից առաջին բեռը տարանցվել է Իրանի տարածքով Սաուդյան Արաբիա

Ռուսաստանից Սաուդյան Արաբիա առաջին բեռը շարժվել է Իրանի տարածքով նցնող տրանսպորտային միջանցքով։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով ազգային երկաթուղային ընկերության ղեկավարությանը։

Գործակալության տվյալներով՝ ռուսական բեռներով 36 կոնտեյներներից բաղկացած տարանցիկ գնացքն առաջին անգամ Ինճե-Բուրուն սահմանային անցակետով մտել է Իրան։ Մաքսակետն անցնելուց հետո նա գնացել է Իրանի Բանդար Աբբաս նավահանգիստ։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ երթուղու վերջնակետը սաուդյան Ջիդդա քաղաքն է։

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է 2000 թվականին Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի կողմից։ Նպատակը Հնդկաստանից և Պարսից ծոցից Եվրոպա փոխադրման հեռավորությունն ու արժեքը նվազեցնելն է։

Միջանցքը հնարավորություն է տալիս կիսով չափ կրճատել փոխադրման ժամանակը Սուեզի ջրանցքով ծովային առաքման դասական մեթոդի համեմատությամբ: Նոր երթուղին ավելի քան կիսով չափ կրճատում է առաքման ժամանակը։

Placeholder
Ռուսաստանից առաջին բեռը տարանցվել է Իրանի տարածքով Սաուդյան Արաբիա