Մոսկվայում անհետացել է 16-ամյա գեղասահորդուհի, չեմպիոն Ալինա Գորբաչովան
Աշխարհում
16:19 29/08/2023
Աշխարհ

Մոսկվայում անհետացել է 16-ամյա գեղասահորդուհի, չեմպիոն Ալինա Գորբաչովան

Մոսկվայում անհետացել է գեղասահորդուհի, ՌԴ պատանիների չեմպիոն Ալինա Գորբաչովան։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է նրա մայրը՝ Եկատերինան:

«Ալինայի մասին դեռ տեղեկություններ չկան, փնտրում ենք, տեսախցիկներից միայն ձայնագրություններ կան, թե ինչպես է նա մտել այգի, և ոչ ավելին, հիմա կինոլոգ է եկել շան հետ, տեսնենք, որոնումներն ինչ արդյունք կտան։ Բայց արդեն շատ ժամանակ է անցել»,- հայտնել է նա։

Օգոստոսի 28-ին 16-ամյա գեղասահորդուհին դուրս է եկել «Չկալով Արենա» սահադաշտից և ուղևորվել դեպի Վլադիմիրի եկեղեցի: Վերջին անգամ տեսախցիկները ֆիքսել են Ալինային Վոլոկոլամսկոյե մայրուղի, 67 հասցեում։

2023 թվականի փետրվարին գեղասահորդուհին դարձել է Պերմում գեղասահքի Ռուսաստանի պատանեկան առաջնության հաղթող ։
 

Placeholder
Մոսկվայում անհետացել է 16-ամյա գեղասահորդուհի, չեմպիոն Ալինա Գորբաչովան