Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները սահմանափակել են թռիչքները
Աշխարհում
10:45 29/08/2023
Աշխարհ

Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները սահմանափակել են թռիչքները

Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները օգոստոսի 29-ի վաղ առավոտյան սահմանափակել են օդանավերի թռիչքները և վայրէջքները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Այդ օրը Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակումների մասին տեղեկություններ չեն եղել։ Սակայն ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Տուլայի շրջանում ոչնչացրել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր։

«Վնուկովո» օդանավակայանում ասել են, որ իրենից անկախ պատճառներով երկինքը ժամանակավորապես փակվել է Մոսկվայի ժամանակով ժամը 03.51-ից։ Ժամը վեցի դրությամբ թռիչքների սահմանափակումները հանվել են։ Օդանավակայանը այս պահին աշխատում է բնականոն ռեժիմով։

«Դոմոդեդովո» օդանավակայանի ներկայացուցիչը «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, որ թռիչքների անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ապահովելու նպատակով օդանավակայանը ժամանակավորապես սահմանափակել է օդանավերի ժամանումը և մեկնումը ժամը 03.49-ից մինչև 06.01: Այժմ մայրաքաղաքի օդանավակայանը աշխատում է սովորական ռեժիմով։

Placeholder
Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները սահմանափակել են թռիչքները