ԵՄ-ն 40%-ով ավելացրել է հեղուկ գազի ներկրումը Ռուսաստանից
Տնտեսություն
13:56 30/08/2023
Աշխարհ

ԵՄ-ն 40%-ով ավելացրել է հեղուկ գազի ներկրումը Ռուսաստանից

Եվրամիությունն այս տարի կտրուկ ավելացրել է հեղուկ բնական գազի (LNG) ներկրումը Ռուսաստանից՝ չնայած դաշինքի կողմից մինչև 2027թ. Ռուսական գազից հրաժարվելու որոշմանը: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով Global Witness ոչ առևտրային կազմակերպության զեկույցը։

Ըստ Global Witness շահույթ չհետապնդող կազմակերպության վերլուծաբանների՝ 2022 թվականի հունվար-հուլիսին Բելգիան և Իսպանիան Չինաստանից հետո զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը ռուսական LNG ներմուծման առումով։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից ԵՄ ներկրումը 40%-ով աճել է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչև եվրոպական պատժամիջոցների սահմանումը։

Այս աճը տեղի է ունեցել նույն ժամանակահատվածում երբ համաշխարհային աճի ֆոնին ռուսական LNG ներմուծման ծավալը կազմել է 6%: Ըստ Global Witness-ի՝ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ԵՄ-ն 5,29 միլիարդ եվրոյի ռուսական LNG է ներմուծել սփոթ գներով:

«Ցնցող է, երբ ԵՄ երկրներն այդքան ջանք են գործադրել ազատվել ռուսական գազատարի գազից միայն հեղուկացված համարժեքով այն փոխարինելու համար»,-«Գազետա ռու»-ն մեջբերել է Global Witness-ից Ջոնաթան Նորոնյա-Գանտի խոսքերը:

Ռուսական LNG-ի մեծ մասը ստացվում է Yamal LNG համատեղ ձեռնարկությունից, որը պատկանում է ռուսական Novatek-ին, ֆրանսիական TotalEnergies-ին և երկու չինական ընկերություններին:

ԵՄ պաշտոնյաները եվրոպական ընկերություններին կոչ են արել չգնել ռուսական LNG, սակայն ներմուծումը շարունակում է աճել: Ըստ Kpler-ի՝ 2023 թվականի հունվար-հուլիսին ռուսական LNG-ի մասնաբաժինը ԵՄ ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 16%։

Placeholder
ԵՄ-ն 40%-ով ավելացրել է հեղուկ գազի ներկրումը Ռուսաստանից