Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ղրղզստանը Սիրիայից ատուկ չվերթով տարհանել է հանրապետության քաղաքացիություն ունեցող 95 կին և երեխայի
Ղրղզստանի իշխանությունները հատուկ չվերթով Սիրիայից հայրենիք են վերադարձրել հանրապետության քաղաքացիություն ունեցող 95 կին ու երեխայի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Ղրղզստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ղրղզստանի Հանրապետության ղեկավարի և նախարարների կաբինետի հանձնարարականներով՝ 2023 թվականի օգոստոսի 30-ին Սիրիայից հատուկ ինքնաթիռով հանրապետություն են հասցվել 31 կին և 64 երեխա, որոնք Ղրղզստանի քաղաքացիներ են»-ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, Ղրղզստանի ԱԳՆ-ն նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին «համակողմանի օգնության և նյութատեխնիկական աջակցության համար։