Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոլդովան չեղարկել է ԱՊՀ-ում միջպետական գաղտնիքների պահպանման մասին համաձայնագիրը
Մոլդովայի կառավարությունը չեղարկել է միջպետական գաղտնիքների փոխադարձ անվտանգության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է ԱՊՀ երկրների կողմից 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում։ Համապատասխան որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո, ասվում է կառավարության մամուլի ծառայության տարծած որոշման նախագծում։
«Համաձայնագրի չեղյալ հայտարարումը չի ազդի Մոլդովայի Հանրապետության վրա, քանի որ գաղտնի տեղեկատվության փոխանակումն իրականացվում է այլ երկրների հետ երկկողմ համաձայնագրերի հիման վրա»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մեկնաբանել է Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդրու Մուստիատան։ Նրա խոսքով, հանրապետությունը համապատասխան պայմանագրեր է կնքել որոշ երկրների հետ, նմանատիպ պայմանագրեր կնքելու համար բանակցություններ է սկսել որոշ այլ պետությունների հետ։
Այս տարի Մոլդովան չեղարկել է ԱՊՀ հարթակում կնքված ավելի քան 10 համաձայնագիր: