«Հրապարակ». Մնում է հուսալ, որ համաձայնագիրը չի մնա թղթի վրա, ինչպես դա տեղի է ունենում Հնդկաստանից զենք բերելու հարցում
Օրվա մամուլ
09:15 31/08/2023
Հայաստան

«Հրապարակ». Մնում է հուսալ, որ համաձայնագիրը չի մնա թղթի վրա, ինչպես դա տեղի է ունենում Հնդկաստանից զենք բերելու հարցում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունները պատրաստվում եմ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։ Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է համաձայնագրին հավանություն տալու հարցը։ Ըստ այդմ՝ Հունաստանը պետք է Հայաստանին տեխնիկական միջոցներ տրամադրի՝ Հայաստանում զինամթերքի արտադրության համար։

«Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում»,- նշված է հիմնավորման մեջ։

Մնում է հուսալ, որ համաձայնագիրը չի մնա թղթի վրա, ինչպես դա կարծես թե տեղի է ունենում Հնդկաստանից զենք բերելու հարցում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Մնում է հուսալ, որ համաձայնագիրը չի մնա թղթի վրա, ինչպես դա տեղի է ունենում Հնդկաստանից զենք բերելու հարցում