Բայդենը կարող է մասնակցել դամբարանի պահապանի դերի համար փորձերին․ Իլոն Մասկ
Աշխարհում
16:22 01/09/2023
Աշխարհ

Բայդենը կարող է մասնակցել դամբարանի պահապանի դերի համար փորձերին․ Իլոն Մասկ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X-ում (նախկին Twitter) կտրուկ արտահայտվել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի տարիքի մասին, գրում է «Ռիա Նովոստի»-ին։ 

Գործարարն արձագանքել է օգտատերերից մեկի գրառմանը, որը տեսանյութ է հրապարակել Սենատում հանրապետականների առաջնորդի ՝ 81-ամյա Միթչ ՄակՔոնելի մասնակցությամբ, որտեղ նա քնած է:

«ՄակՔոնելն ու Բայդենը կարող էին մասնակցել դամբարանի պահապանի դերի համար փորձերին («Հեքիաթներ դամբարանից» հեռուստասերիալի պերսոնաժ)՝ առանց դիմահարդարման և հատուկ էֆեկտների»,- գրել է Մասկը՝ ակնարկելով երկու քաղաքական գործիչների տարիքը։

Մեկ այլ թվիթում միլիարդատերը ՄակՔոնելին անվանել է «խեղճ տղա», որի համար եկել է թոշակի գնալու ժամանակը և նրա հետ կատարվածը բնութագրել է որպես «խայտառակություն» երկրի համար։

Placeholder
Բայդենը կարող է մասնակցել դամբարանի պահապանի դերի համար փորձերին․ Իլոն Մասկ