Բեռլինը չի գաղտնզերծում Վրաստանի նախագահի՝ Գերմանիա մեկնելու հանգամանքները
Քաղաքական
14:48 01/09/2023
Տարածաշրջան

Բեռլինը չի գաղտնզերծում Վրաստանի նախագահի՝ Գերմանիա մեկնելու հանգամանքները

Գերմանական կառավարությունը չի բացահայտում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի Բեռլին կատարած այցի հանգամանքները և չի հստակեցնում, թե նա արդյոք մասնակցել է պլանավորմանը։

«Առայժմ ես ոչինչ չունեմ ասելու այս մասին»,-ՏԱՍՍ-ի փոխնցմամբ ճեպազրույցում ասել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վագները։

Նման կերպ է արտահայտվել նաև Նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վոլֆգանգ Բուխները։

«Մենք տեղեկատվություն կտրամադրենք»,- ասաց նա։

Ավելի վաղ Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարել էր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին, չնայած կառավարության մերժմանը, նրա՝ Եվրոպա մեկնելու պատճառով։ Ինչպես պարզաբանել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, Զուրաբիշվիլին կոպտորեն խախտել է սահմանադրությունը, ըստ որի նախագահը կարող է ներկայացուցչական գործառույթներ իրականացնել արտաքին քաղաքականության մեջ միայն գործադիր կաբինետի համաձայնությամբ։

Placeholder
Բեռլինը չի գաղտնզերծում Վրաստանի նախագահի՝ Գերմանիա մեկնելու հանգամանքները