«Ամեն զոհի հետևում կա կոնկրետ մարդ, մեղավոր».Ղազարյանի մեջբերումը՝ պատգամավոր Փաշինյանի հայտարարությունից
Քաղաքական
13:25 01/09/2023
Հայաստան

«Ամեն զոհի հետևում կա կոնկրետ մարդ, մեղավոր».Ղազարյանի մեջբերումը՝ պատգամավոր Փաշինյանի հայտարարությունից

«Սոթքի ուղղությամբ այսօր եղել է երկու զոհ: Իշխանություններն են ասում չէ՞, որ մեզ դեռ պատերազմ է սպասվում»,-ասուլիսում հայտարարեց «Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը՝ դիտարկելով նաև այն փաստը, որ ընթացող տարում ՀՀ ԶՈւ-ում արդեն 57 զոհ կա:

Նա ընթերցեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թ. հունվարին արած հայտարարությունը, որում ասել էր, թե թույլ չեն տալու որ զինծառայողների զոհվելու դեպքերը դառնան լրահոսի հիմնական վերնագիր:

«Ամեն զոհի հետևում կա կոնկրետ մարդ, մեղավոր և մենք պետք է գտնենք նրանց, սա է այս  հրեշավոր լրահոսի առաջն առնելու տարբերակը»,-Փաշինյանի հայտարարությունը կարդաց էդգար Ղազարյանը և շարունակեց մյուս պարբերությունը, որտեղ նա անթուլատրելի էր համարել, որ այդ տարի արդեն ԶՈւ-ում երկու զոհ է եղել:

Ղազարյանի ներկայացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է շմոլ գազից  և թշնամու դիպուկահարի կրակոցի հետևանքով արձանագրված երկու զոհի մասին և հայտարարել, թե բանակի և առաջնագծի մասին «ձոնված դիֆերամբների ֆոնին» այն սարսափելի արդյունք է եղել:

Էդգար Ղազարյանը նաև նկատեց, որ արդեն մի քանի ամիս է Հայաստանի հարկ վճարող խոշոր ընկերություններից մեկը՝ Սոթքի ոսկու հանքավայրը չի աշխատում կրակոցների պատճառով, նույն վիճակում է նաև Երասխի գործարանի շինարարությունը:

Placeholder