«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը որակազրկվել է
Սպորտ
17:55 01/09/2023
Հայաստան

«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը որակազրկվել է

Կայացել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը։ ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշել է որակազրկել «Փյունիկ» թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին 7 (յոթ) խաղով։ Որակազրկումը տարածվում է 2023 թվականի օգոստոսի 31-ից սկսած։

ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշման  է նաև, որ սահմանված կարգապահական պատասխանատվության միջոցի մի մասը՝ 4 (չորս) խաղ պայմանականորեն չկիրառել և «Փյունիկ» թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նկատմամբ փորձաշրջան սահմանել 4 (չորս) ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Placeholder
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը որակազրկվել է