«Ժողովուրդ». ՔՊ-ն քարոզարշավը կեզրափակի մեծ հանրահավաքով
Օրվա մամուլ
09:25 02/09/2023
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ն քարոզարշավը կեզրափակի մեծ հանրահավաքով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը կեզրափակի մեծ հանրահավաքով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանականները պատրաստվում են քարոզարշավի վերջին օրը՝ սեպտեմբերի 15-ին, մեծ հանրահավաք անել Հանրապետության հրապարակում:

ՔՊ-ականները արդեն իսկ սկսել են նախապատրաստական աշխատանքները. բոլոր պատգամավորներին հրահանգվել է ոչ միայն պարտադիր ներկա գտնվել հանրահավաքին, այլ նաև իրենց հետ մարդիկ բերեն, որպեսզի հանրահավաքը մարդաշատ անցնի:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն հանրահավաքին հանելու է իր ծանր հրետանուն անգամ: Նրանք, ովքեր քարոզարշավին առհասարակ չեն մասնակցել, այդ օրը հանրահավաքին կմասնակցեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն էլ է մասնակցելու քարոզարշավին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ն քարոզարշավը կեզրափակի մեծ հանրահավաքով