Լեհական ուղղաթիռի կողմից Բելառուսի սահմանը խախտելու մասին տեղեկությունը Լեհաստանում սուտ են անվանել
Քաղաքական
10:13 02/09/2023
Աշխարհ

Լեհական ուղղաթիռի կողմից Բելառուսի սահմանը խախտելու մասին տեղեկությունը Լեհաստանում սուտ են անվանել

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչ Յացեկ Գորիշևսկին հերքել է Բելառուսի հայտարարությունը լեհական ռազմական ուղղաթիռի կողմից բելառուսական սահմանը խախտելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ AFP-ին հղումով։

«Խոսքը Բելառուսի կողմից ստի և սադրանքների մասին է։ Նման խախտում չի եղել»,-գործակալությանը ասել է Գորիշևսկին։

Սեպտեմբերի 1-ի կեսօրին Բելառուսի սահմանային կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բելառուս սահմանապահներն արձանագրել են Լեհաստանի կողմից երկրի օդային տարածքի խախտում։ Սահմանային կոմիտեի տվյալներով՝ խախտումը նկատել են Գրոդնոյի շրջանի Բերեստովիցկի շրջանում։ Լեհական Մի-24 ռազմական ուղղաթիռը պետական սահմանը հատել է ծայրահեղ ցածր բարձրության վրա, մինչև 1200 մետր խորություն մտել երկիր, ապա հետ վերադարձել։

Ավելի ուշ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Հանրապետությունում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վոյցեխ Ֆիլիմոնովիչին, որից պարզաբանումներ են պահանջել լեհական ուղղաթիռի կողմից Բելառուսի սահմանը խախտելու համար։

Placeholder
Լեհական ուղղաթիռի կողմից Բելառուսի սահմանը խախտելու մասին տեղեկությունը Լեհաստանում սուտ են անվանել