Լեհաստանը կեղծ է համարել լեհական ուղղաթիռի՝ Բելառուսի սահմանը հատելու մասին տեսանյութը
Քաղաքական
11:58 02/09/2023
Աշխարհ

Լեհաստանը կեղծ է համարել լեհական ուղղաթիռի՝ Բելառուսի սահմանը հատելու մասին տեսանյութը

Լեհ զինվորականները Twitter սոցիալական ցանցում հայտնել են, որ իրենք չեն խախտել Բելառուսի օդային տարածքը։ Նրանց հյտարարությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ուրբաթ օրը Բելառուսի իշխանությունները հայտնել են, որ լեհական Մի-24 ուղղաթիռը խախտել է հանրապետության սահմանը։

Ինչպես Twitter-ում հայտնել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը Մինսկը «կեղծ տեղեկություններ է հաղորդում լեհական Մի-24 ուղղաթիռի կողմից Բելառուսի օդային տարածքը խախտելու մասին»։

Միաժամանակ, Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին ավելի վաղ ասել էր, որ հանրապետությունը «զգուշությամբ» է վերաբերվում բելառուսական սահմանը ուղղաթիռով խախտելու մասին տեղեկատվությանը և կվերլուծի այն։

Placeholder
Լեհաստանը կեղծ է համարել լեհական ուղղաթիռի՝ Բելառուսի սահմանը հատելու մասին տեսանյութը