Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բորելը կայցելի Վրաստան՝ ԵՄ-ին ինտեգրվելու հարցը քննարկելու համար
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան՝ քննարկելու Եվրամիությանը երկրի ինտեգրման հարցը: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այցի մասին ասվում է Եվրոպական արտաքին ծառայության հաղորդագրության մեջ։
«Նրա առաջին այցը երկիր իր ներկայիս պաշտոնում հնարավորություն կտա քննարկել Վրաստանի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին, կարծիքներ փոխանակել արտաքին քաղաքականության և տարածաշրջանային հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ»,-ասվում է զեկույցում։
Բորելը ծրագրում է հանդիպումներ ունենալ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։