Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար պահանջել է զորքերի դուրսբերում իր տարածքից
Թուրքական ուժերի դուրսբերումը Սիրիայի տարածքից անբեկանելի պայմական է երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը։
«Սիրիայի հյուսիսում թուրքական օկուպացիան կավարտվի: Թուրքիան գիտի, որ իր զորքերի դուրս բերումը սիրիական տարածքից միակ ճանապարհն է մեր երկրների միջև հարաբերությունները նախկին մակարդակին վերականգնելու համար»,-ասել է նախարարը, որի խոսքերը մեջբերել է ՍԱՆԱ պետական գործակալություն: