Սիրիան պահանջում  է, որ Թուրքիայի զինուժը դուրս գա երկրից
Քաղաքական
16:21 05/09/2023
Տարածաշրջան

Սիրիան պահանջում է, որ Թուրքիայի զինուժը դուրս գա երկրից

Թուրքիայի զինված ուժերի  դուրսբերումը Սիրիայից երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար պարտադիր պայման է։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը VIA Arab կազմակերպության նիստի ժամանակ, փոխանցում է Էրմենիհաբերը։

«Սիրիայի հյուսիսում Թուրքիայի օկուպացիան կավարտվի և Թուրքիան գիտի, որ իր բանակի դուրս բերումը Սիրիայից միակ ուղին  է` մեր երկրների միջև հարաբերությունները նախկին մակարդակին հասցնելու համար»,- նշել է նա:

Սիրիայի արտգործնախարարը նորից քննադատել է ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը իր երկրում, մեղադրելով նրանց Սիրիայի ընդերքը կողոպտելու մեջ:

Սիրիայի հյուսիսի մեծ մասը գտնվում է Թուրքիայի բանակի և ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ։ Վերջին տարիներին Թուրքիան մի քաքնի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։ Այդ ռազմական գործողություններից հետո փաստացի Սիրիայի հյուսիսի մեծ մասը գտնվում է Թուրքիայի օկուպացիայի տակ։
 

Placeholder
Սիրիան պահանջում է, որ Թուրքիայի զինուժը դուրս գա երկրից